Իրանի նախագահի ընտանիքը բարեկամացել է թուրքական հրատարակչության տնօրենի ընտանիքին:

Ինչպես հաղորդում է SalamNews, Իրանի նախագահի քրոջ՝ Փերվին Ահմադինեջադի  որդին ամուսնանալու է Մասումե Օնուրշանի հետ, ով թուրքական «Ահլի-Բեյթ» հրատարակչության տնօրեն Ռահմի Օնուրշանի դուստրն է:

Հարսանեկան արարողությունը կայանալու է առաջիկա օրերին Ստամբուլում: Զույգը ծանոթացել է այն ժամանակ, երբ Մասումե Օնուրշանը Թեհրանում ուսանողուհի է եղել: