Իրանցի ատոմագետ -ֆիզիկոս Շահրամ Ամիրին լքել է ԱՄՆ-ի տարածքը եւ ուղեւորվում է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իրանի արտգործնախարարությունը։

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով, ԱՄՆ-ից Իրան գիտնականը կժամանի ոչ թե  ուղիղ չվերթով, այլ երրորդ երկրի տարածքով։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից առեւանգված Ամիրին գտնվում է Վաշինգտոնում Պակիստանի դեսպանատանը եւ պատրաստ է տեղափոխվել հայրենիք։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մեկ տարի առաջ Ամիրին մասնագիտական գործունեության բերումով մեկնել էր Սաուդյան Արաբիա, սակայն ճանապարհին առեւանգվել էր եւ Էր-Ռիադի կողմից հանձնվել Վաշինգտոնին։