Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հուլիսի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի ավագ տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցության ընթացիկ մանրամասներ։ Մասնավորապես, անդրադարձ է արվել ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման եւ հանքարդյունաբերության ոլորտի հարկային ռեժիմի խնդիրներին։