Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների հետ ընթրիքի են հրավիրվել վրացական չորս ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ:
Մասնավորապես հրավեր են ստացել ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան, «Մեր Վրաստան-ազատ ժողովրդավարներ» կուսկացության առաջնորդ Իրակլի Ալասանիան, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ «Միացյալ Վրաստան-ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն, Հանրապետական կուսակցության նախագահ Թինաթի Խիդաշելին, նախկին վարչապետ, «Հանուն արդար Վրաստանի» շարժման առաջնորդ Զուրաբ Նողայդելին, անկախ պատգամավոր Պետրե Մամրաձեն:
Քուշները Թբիլիսիում է երկօրյա այցով: Հանդիպումը կլինի հուլիսի 15-ին՝ Թբիլիսիում, եւ կտեւի 1 ժամ:



























