Ուրուգվահայ 26-ամյա կիսապաշտպան Կարլոս Քեոսեյանը, ով հանդես է գալիս Ուրուգվայի «Աթենաս» ակումբի կազմում NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց, որ իր երազանքը Հայաստանի ազգային հավաքականի հրավեր ստանալն է.


Կարլոս, մեր վերջին զրույցում ասացիր, որ երազում ես հանդես գալ Հայաստանի հավաքականում: Վերջին  մի քանի ամիսների ընթացքում նորություն կա՞:
Ձեզ հետ ունեցած վերջին հարցազրույցից հետո առանձնապես բան չի փոխվել ինձ մոտ: Ես հրավեր չեմ ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ինձ հետ ոչ ոք չի կապվել: Ես արդեն ասել եմ`  շատ եմ երազում, որ ինձ հնարավորություն ընձեռնվի  գոնե մեկ անգամ հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական: Երանի այդ օրը գա:

Ի՞նչ նախադրյալներ  են պետք, որ հրավիրվես:
Կարծում եմ՝ իմ կողմից ամեն ինչ պատրաստ է: Մնում է միայն հեռախոսազանգ ստանամ:

Ինչպե՞ս ես անցկացրել արձակուրդները:
Այժ մեզ մոտ ամառային արձակուրդներ են: Ես լավ հանգստացա: Թիմի հետ պատրաստվում ենք ընկերական հանդիպումների: