«Ահաբեկչության դեմ պայքարի համար» Թուրքիան նախատեսում է իր երկրում հատուկ զինծառայողներ պատրաստել։
Շատերը խոստովանում են, որ սովորական զինծառայողները անհրաժեշտ չափով պատրաստ չեն քրդերի հետ բախումներին։
Թուրքիայի պաշտպանության նախարար Գյունելն այսօր հայտարարել է, թե երկրի զինված ուժերի ղեկավարությունն աշխատում է բանակային հատուկ ստորաբաժանումների ստեղծման ուղղությամբ, քանի որ քրդական աշխատավորական կուսակցության զինյալների հետ բախումների հետեւանքով թուրք զինվորների կորուստները զգալի են, հայտնում է թուրքական Today’s Zaman-ը։




























