Սպասվում է, որ Apple-ն այս շաբաթ կհայտարարի, որ 2014 թ. չինացիներն ամերիկացիներից շատ են iPhone գնել, գրում է The Financial Times-ը: Թերթը հայտնում է, որ  ՉԺՀ-ում  Apple-ի սմարթֆոնների վաճառքը կարող է ավելի լավ լինել, քան ԱՄՆ-ում: 

Ըստ վերլուծաբանների՝ Apple կարողացել է այդ շրջադարձային կետին հասնել  2014 թ. չինական շուկայում իր ներկայությունն ընդլայնելուց հետո՝ շնորհիվ China Mobile-ի հետ համագործակցության եւ հոկտեմբերին ՉԺՀ-ում  iPhone 6-ի թողարկմամբ, փոխանցում է Gazeta-ն:

UBS-ի փորձագետները կարծում են, որ անցյալ տարվա չորրորդ քառորդում Չինաստանին  բաժին է ընկել iPhone-ի մատակարարումների 36%-ը, ԱՄՆ-ին՝ 24%-ը: Բացի դրանից,  մասնագետները գնահատում են,  որ նույն ժամանակահատվածում սմարթֆոնների 29%-ը վաճառվել է ԱՄՆ-ում, 22%-ը՝ ՉԺՀ-ում: Իր հերթին Creative Strategies-ից Բեն Բաջարինը կանխատեսում է, որ  2014 թ. չորրորդ քառորդում Apple-ը ՉԺՀ-ում վաճառել է շուրջ 2 մլն սմարթֆոն՝ ավելի, քան Հյուսիսային Ամերիկայում: 

Թերթը նաեւ ուշադրություն է դարձնում Չինաստանի շուկայում iPhone-ի դիրքերը ուժեղացմանը՝ Samsung-ի խնդիրների եւ Xiaomi-ի վաճառքի աճին զուգահեռ: