Հայաստանից այս տարի արդեն արտահանվել է 1100 տոննա ծիրան, 170 տոննա կեռաս եւ բալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։ Արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ էապես կրճատվել են։ Այսպես՝ 2009 թ. արտահանվել էր 13480 տոննա ծիրան։
Արտահանման գների հետ կապված Գալստյանն ասաց, որ ծիրանը ներկայում արտահանվում է կգ-ը 1500 դրամից սկսած, այն դեպքում երբ անցյալ տարի 300 դրամ էր (ավտոֆուռերով) կամ 700-800 դրամ (ինքնաթիռներով)։ Կեռասի եւ բալի արտահանման գինն այս տարի 500-700 դրամ է՝ 1 կգ-ի համար։ Փաստորեն՝ ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի բացումն իրեն տնտեսապես չարդարացրեց, քանի որ դրանով առավելապես արտահանվում է միրգ։ Ըստ Գալստյանի՝ «քաղաքական որոշումը կայացվեց, տնտեսական որոշումը չարդարացվեց»։



























