Apple ընկերությունը MacBook Air շարքի ամենաբարակ նոութբուքը, որը կունենա Retina  էկրան, մտադիր է թողարկել մարտի վերջից, գրում է Apple Insider-ը՝ վկայակոչելով վերլուծաբան Մին Քի Կուոյին (Ming-Chi Kuo) ՝ KGI Securities ընկերությունից:

Գերբարակ, 12 մատնաչափ Retina  էկրանով MacBook Air-ի մասին լուրերը շրջում են արդեն տարուց ավելի: Այժմ Retina էկրան ունեն միայն MacBook Pro շարքի նոութբուքերը, փոխանցում է Lenta-ն:

Ըստ վերլուծաբանի՝ 2015թ.  առաջին երեք ամսում Apple-ը կարող է շուրջ 6 մլն Mac համակարգիչ վաճառել:

Բացի այդ, Մին Քի Կուոն համաձայնել է, որ Apple Watch խելացի ժամացույցները շուկայում կհայտնվեն մարտին: Արդյունքում առաջին քառորդում ընկերությունը կարող է  2,8 միլիոնից ավելի սարք իրացնել: