Ամբողջ աշխարհի օգտատերերը հայտնել են Facebook-ի ու  նրան պատկանող Instagram ծառայության անհասանելի դառնալու մասին:

Խափանման պատճառներն անհայտ են:

«Մենք աշխատում ենք, եւ սխալը կշտկենք շատ արագ»,- գրված է Facebook-ի էջում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Բացի այդ, խնդիրներ կան նաեւ ծանոթությունների Tinder կայքում:

Նման բան վերջին անգամ եղել էր 2014թ. օգոստոսին, երբ հազարավոր օգտատերեր չէին կարողացել մուտք գործել կայք: