Աշխարհում խոշորագույն բջջային մեսենջեր WhatsApp-ը թողարկում է իր վիրտուալ բջջային ծառայությունը, որի  SIM-քարտեր տրամադրող բջջային գործընկերը կլինի WhatSim ընկերությունը: Այն իր հերթին ստեղծել է իտալական բջջային օպերատոր  Zeromobile-ը, որը հենց մասնագիտացած է կապի առավելագույնս էժան ծառայությունների տրամադրման գծով:  Zeromobile-ի հիմնադիր ղեկավարն է Մանուել Զանելան՝ աշխարհում առաջին խելացի  ժամացույցների նախատիպի՝ I'm watch-ի հեղինակը:

Երկու ընկերությունների համատեղ նախագիծն ուղղված է մեկ հիմնական ծառայության՝ WhatsApp մեսենջերի գլոբալ եւ գրեթե անվճար աշխատանքին: Տարեկան բաժանորդագրությունը կարժենա 10 եվրո, որով օգտվողը կարող է անսահմանափակ թվով տեքստային հաղորդագրություններ փոխանակել ամբողջ աշխարհում, փոխանցում է  Vesti-ն:

Իհարկե, տեսագրություն, աուդիո կամ լուսանկար փոխանցելու համար պետք է հավելյալ վճարել սովորական Zeromobile ռոումինգ սակագնով:

Դրա արժեքն առայժմ հայտնի չէ: Հետաքրքիր է, որ  WhatSim-ը շեշտը դնում է Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի վրա: ԱՄՆ-ում նախագիծը չի աշխատի, համենայնդեպս՝ նախնական փուլում: Ինչու՝ հայտնի չէ: Բայց բացառված չէ, որ Google-ն է զսպել:

Բանն այն է, որ ցանցային հսկան նախորդ շաբաթ հայտարարել էր ԱՄՆ-ի տարածքում համանման վիրտուալ ցանց ստեղծելու մասին, որն այժմ փորձարկվում է Nova անվանմամբ:

Բջջային գործընկերներն են T-Mobile-ը եւ Sprint-ը:

Նախնական տվյալով՝  Google ցանցում բոլոր տեսագրությունները եւ աուդիոզանգերը կլինեն անվճար: Իսկ Ռուսաստանում WhatSim-ը հասանելի է հենց մեկնարկի պահից, պաշտոնական կայքում այժմ կարելի է  SIM-քարտ պատվիրել: