Հայաստանում ժողովրդավարության հարցերը շարունակում են մնալ ակտիվ մտահոգության առիթ Եվրոպայի Խորհրդի, մասնավորապես ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի համար: Այդ մասին գրել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը՝ պատասխանելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 16-ին ուղարկված նամակին:

«Ինչպես գիտեք, ԵԽԽՎ 1677 (2009) բանաձեւի ընդունումից հետո էլ Հայաստանը շարունակում է մնալ Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգերի ներքո: Հետեւաբար կարող եք վստահ լինել, որ Վեհաժողովի հետաքրքրությունը բարձր է լինելու, հատկապես այն հարցով, թե երկարաժամկետ կտրվածքով ինչպես է Հայաստանը հաղթահարում քաղաքական ճգնաժամը եւ 2008 մարտի իրադարձությունների հետեւանքները»,- նշել է Յագլանդը եւ հավելել, որ «իր սեփական յուրահատուկ մոնիտորինգային ընթացակարգերով  (Մոնիտորինգի Ագոյի խումբ) ԵԽ Նախարարների կոմիտեն շարունակում է իր ակտիվ հետաքրքրվածությունը Հայաստանով, ապահովելու համար լավագույն հնարավոր շրջանակը ԵԽ առջեւ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման համար»:

Ըստ ԵԽ նախագահի՝ «Եվրոպայի խորհուրդը մշտապես հստակորեն ցուցադրել է իր ցանկությունը համագործակցել իշխանությունների հետ օժանդակելու վերջիններիս օրենսդրական, վարչական եւ իրավական հարցերու` պաշտպանելու համար, այլ հարցերի հետ մեկտեղ եւ հիմնվելով նաեւ սեփական մոնիտորինգային մեխանիզմների հանձնարարականների վրա, խոսքի եւ լրատվամիջոցների ազատությունը, հավաքների ազատությունը»:

Յագլանդը վստահեցրել է Հայաստանի առաջին նախագահին, որ Եվրոպայի Խորհուրդը հավատարիմ է մնում օրենքի իշխանության նկատմամբ ամբողջական հարգանքը եւ Հայաստանի բոլոր քաղաքացիների մարդու իրավունքները ապահովելու պարտավորությանը: