Lizard Squad հաքերային խումբը իր վրա է վերցրել Facebook-ի,  Instagram-ի եւ այլ սոցկայքերի աշխատանքի խափանման պատասխանատվությունը: Հաքերներն այդ մասին գրել են թվիթերի իրենց միկրոբլոգում, հայտնում է Gazeta-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել մի շարք ինտերնետ-ծառայությունների, այդ թվում՝ Facebook-ի եւ  Instagram-ի աշխատանքի խափանման մասին: Բացի այդ անհասանելի են եղել նաեւ Tinder, Hipchat, AIM եւ MySpace ծառայությունները: