Ես ուրախ եմ, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ավելի լայն համագործակցության հիմք է դրվել: Այս մասին հունվարի 27-ին Երեւանում ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԻԻՀ արտգործնախարար Ջավադ Զարիֆը՝ անդրադառնալով հարցին, թե պատրաստ է արդյոք Իրանը С-300 համակարգեր ստանալ Ռուսաստանից:
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ բանակցություններ են տարվել С-300 համակարգերի վերաբերյալ: «Եվ մենք հույս ունենք, որ այդ բանակցությունների ժամանակ հարցը կլուծվի: Մենք կողմ ենք, որ խնդիրը լուծվի երկխոսության արդյունքում եւ Իրան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների շրջանակում»,- հայտնում է Ջավադ Զարիֆը:
Հիշեցնենք, օրերս կայացել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Թեհրան, որի ընթացքում, մասնավորապես, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության համաձայնագիր էր ստորագրվել:



























