Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Եկատերինբուրգ, որտեղ կայանալու են  ռուս-գերմանական խորհրդակցություններ՝ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Գերմանական կողմից քննարկումներին մասնակցելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է «Նովիե Իզվեստիան»:  

Երկու  երկրների ղեկավարները քննարկելու են իրավիճակը Ղըրղզստանում, Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում եւ Հյուսիսային Կորեայում: