Apple Watch խելացի ժամացույցների մատակարարումը շուկա կսկսվի 2015 թ. ապրիլին, հաստատել է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը:
Apple Watch-ը ներկայացվել էր 2014 թ. սեպտեմբերի սկզբին՝ նոր iPhone 6-ի եւ iPhone 6 Plus-ի հետ: Թիմ Կուկն այն ժամանակ հայտարարել էր, որ ժամացույցները վաճառքում կհայտնվեն 2015 թ. սկզբին: Ավելի վաղ մամուլում լուր էր հայտնվել, որ ընկերությունը հնարավոր է ժամացույցը վաճառքի դուրս բերի փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ:
Lenta.ru-ն հայտնում է, որ ըստ մամուլի ոչ պաշտոնական տվյալների՝ Apple-ն արտադրողներին պատվիրել է 24 մլն Apple Watch 2015 թ. համար, իսկ առաջին խմբաքանակում կա 3-5 մլն ժամացույց:
Apple-ի ժամացույցները հասանելի կլինեն երեք տեսակներով՝ Apple Watch Sport, Apple Watch հիմնական մոդելը եւ Apple Watch Edition-ը՝ ոսկեզօծ կաղապարով: Ժամացույցները հասանելի կլինեն երկու չափով՝ 38 եւ 42 մմ անկյունագծով էկրանով:




























