Լեհաստանում գաղտնազերծել են Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ՏՈՒ-154 ինքնաթիռի օդաչուի խցիկում հնչած խոսակցությունները:
Տվյալները հրապարակել է լեհական TVN 24 հեռուստաալիքը:
Համաձայն նոր գաղտնազերծումների,Արկադիուշ Պրոտասյուկը հայտարարել է. «Եթե մենք վայրէջք չկատարենք, նա կսպանի մեզ»: Նախկինում, հեռուստակայանի տվյալներով, տվյալ կտորը սղագրության նշվել էր որպես լավ չլսվող: Ալիքը նշումէ նաեւ, որ գաղտնազերծման տվյալները ստացվել են ո պաշտոնական աղբյուրներից:
Առայժմ պարզ չէ, թե ինչ իրավիճակում են հնչել այդ խոսքերը: Նախկինում ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվել էին, որ անձնակազմին ստիպել են վայրէջք կատարել, քանի որ լեհական պատվիրակությունն ուշանում էր Կատինում կազմակերպված սգո միջոցառումներից: Ընդ որում, անձնակազմի անդամներից մեկը հայտնել էր, որ «նման պայմաններում նստելն անհնարին է»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սմոլենսկում նախագահական օդանավի կործանման արդյունքում զոհվել էին 96 հոգի, նրանց թվում՝ նախագահ Լեխ Կաչինսկին, բարձրաստիճան լեհ պաշտոնայներ եւ զինվորական գործիչներ:




























