Չինաստանում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ռումբի ահազանգի պատճառով: Թռիչքն իրականացվել է հուլիսի 15-ի գիշերը՝ Ուրումչիից Գուանչժոու: Միջադեպի պահին ինքնաթիռում 93 ուղեւոր է եղել, հաղորդում է չինական «Սինհուա» գործակալությունը:
Գուանչժոուի ոստիկանությունում ռումբի մասին ահազանգ ստացվելուց հետո ինքնաթիռը սկսել է վայրէջք կատարել: Վայրէջքից հետո բոլոր ուղեւորներին տարհանել են: Ինքնաթիռը մանրակրկիտ ստուգման է ենթարկվել, սակայն կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: Ինքնաթիռը շարունակել է իր թռիչքը, իսկ ոստիկանությունը զբաղվում է խուլիգաններին հայտնաբերելու աշխատանքներով:




























