iPhone սմարթֆոնի արտադրողները հնարավորությունը բաց չեն թողնում առաջ մղել իրենց արտադրանքը: Այս անգամ թիրախը ութոտնուկ Պաուլն է, ով հայտնի է դարձել ՀԱՀ-ում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը իր ճիշտ կանխագոuշակումներով:
Հենց նրա կերպարն է դրվել iPhone-ի նոր ծրագրի հիմքում:
Ութոտնուկի գործառույթը լինելու է նույնը, սակայն այն չի վերաբերելու միայն ֆուտբոլին: Օգտագործողի փոխարեն ընտրությունը կատարելու է Պաուլը: iPhone-ով կարելի է ընտրություն կատարել. «Կինո՞, թե՞ թատրոն, պիցցա՞, թե՞ սուշի, հարցրու ութոտնուկին»:




























