Microsoft  ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը խոստովանել է, որ օտար լեզուների չի տիրապետում, եւ դա նրան ստիպում է իրեն հիմար զգալ: Այդ մասին նա հայտարարել է Reddit ծառայության օգտատերերի հետ օնլայն-զրույց վարելիս:

 «Ես ինձ բավականին հիմար եմ զգում, քանի որ ոչ մի օտար լեզվի չեմ տիրապետում: Ես դպրոցում ուսումնասիրել եմ լատիներն ու հունարեն եւ գերազանց գնահատականներ ստացել: Կարծում եմ, որ դա ինձ թույլ է տվել հարստացնել իմ բառապաշարը, սակայն ես կցանկանայի տիրապետել ֆրանսերենին, կամ արաբերենին, կամ չինարենին», - ասել է Գեյթսը:

Անցած տարվա հոկտեմբերին Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ցուցադրել էր չինարենի գերազանց իմացությունը: Գեյթսը նշել է, որ դա անհավատալի ձեռքբերում է համարում, հաղորդում է Lenta.ru-ն: