Նոր Զելանդիայի բնակիչը հետույքին գնդակ է ստացել: Դժբախտ պատահարի մեղավորը եղել է նրա շունը:
Նորզելանդացին մասնակցում էր խոզերի սպանդին՝ Օքլենդի մերձակայքում գտնվող մի գյուղում: Միջադեպի ժամանակ նա գտնվել է մեքենայի ետեւի նստարանին, իսկ կողքին դրված էր 22 մմ տրամաչափի հրացանը: Այդ պահին մեքենայի թափք է թռել նրա շունը, որը պատահաբար դիպել է ձգանին: Հրացանը կրակել է, եւ գնդակը մտել է տղամարդու հետույքը:
Տուժածն ուղղաթիռով տեղափոխվել է հարեւան Ֆանգարեի քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները վիրահատել են նրան եւ հանել գնդակը: Ներկայումս նորզելանդացին իրեն լավ է զգում: Ոստիկանությունը պարզել է, որ հրացանում կրակոցի ժամանակ 5 փամփուշտ է եղել, հաղորդում է RBC-ն:




























