Տնային տնտեսուհիները պետք է մի լավ ծանր ու թեթեւ անեն՝ սառնարաններին փակցվող գեղեցիկ մագնիսներ ընտրելիս, քանի որ դրանք կարող են բացասաբար ազդել ընտանիքի անդամների վրա: Ավանդաբար տնային տնտեսության մեջ նման մագնիսներ օգտագործվում են ընտանիքի անդամների գրությունները փակցնելու համար: Գրությունները, որպես կանոն լինում են այպիսին. «Ապուրը սառնարանում է, մի մոռացիր այն ուտել ընթիքի ժամանակ»: Գիտնականները կարծում են, որ թույլ սիրտ ունեցող մարդիկ պետք է զգուշավորութամբ վերաբերվեն նման  առարկաներին:

Հեռավորությունը պետք է լինի երեք սանտիմետրից ոչ քիչ: Իսկ ավելի ուժեղ մագնիսները, որոնք օգտագործվում են այլ ժամանակակից իրերում, կարող են ազդել սրտի էլեկտրոնային խթանիչների եւ սրտի այլ կենսաապահովման սարքավորումների վրա՝ դրանից բխող բոլոր հետեւանքերով: