Հնարավոր ահաբեկչությունների մասին տեղեկություններ պարունակող Twitter-ի հաղորդագրությունները առնվազն 16 անգամ խոչընդոտել են ԱՄՆ-ում չվերթների նորմալ իրականացմանը։
American Airlines ավիաընկերության Լոս-Անջելեսից Չիկագո 1192 չվերթն իրականացնող օդանավում բարեհաջող վայրէջք է կատարել՝ չնայած ռումբ տեղադրված լիենլու մասին թվիթերյան էջի հաղորդագրություններին ։
Հունվարի 26-ին ամերիկյան ավիաընկերությունները առնվազն 10 այդպիսի սպառնալիք են ստացել թվիթերյան էջերից։ Դրանցից մեկի պատճառով Բոսթոնից Պալմ-Բիչ նախատեսվող JetBlue չվերթը չեղարկվել է. ինքնաթիռի սրահն ու ուղեւորների իրերը եւս մեկ անգամ ստուգել են, սակայն ոչ մի վտանգավոր իր չեն հայտնաբերել, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով USA Today-ին։
Սպառնալիքները հանգեցրել են ուղեւորների տարհանմանը, դեպի այլ օդանավակայաններ ինքնաթիռների վերաուղարկմանը եւ նույնիսկ ռազմական կործանիչների տեսքով ուղեկցության կանչերին։



























