Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վստահ է, որ քաղաքական կամքի առկայության դեպքում միացյալ Եվրոպան կարող է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի վերացման մասին որոշում ընդունել: Այդ մասին Մեդվեդեւը հայտարարել է «Պետերբուրգյան երկխոսություն» ռուս-գերմանական համաժողովի ընթացքում, որին նա մասնակցում էր ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին: Մերկելը խոստացել է օգնել այդ հարցի լուծմանը,  հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Իր հերթին, Մերկելը խոստացել է օգնել Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզաները չեղյալ հայտարարելու հարցում: «Մենք պարտադիր կզբաղվենք դրանով»,- խոստացել է նա: