Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել է մինչ այժմ անհայտ կենդանու 29 մլն տարեկան գանգ, որը կարող է լինել ժամանակակից փոքրիկ եւ մարդանման կապիկների, այդ թվում՝ մարդկանց ընդհանուր նախնին։ Գիտնականներն ասում են, թե գտածոն հիմք է տալիս կարծել, որ փոքրիկ եւ մարդանման կապիկների բաժանումը տեղի է ունեցել զգալիորեն ավելի վաղ, քան 30-35 մլն տարի առաջ, ինչպես ենթադրում էին։
ԱՄՆ Միչիգան նահանգի հետազոտողները հնագույն էակին անվանել են Saadaniushijazensis։ Դրա քարացած գանգը ունի առանձնահատկություններ, որոնք բնորոշ են ինչպես փոքրիկ, այնպես էլ մարդանման կապիկներին, այդ թվում՝ մարդկանց։



























