Հունվարին Եկատերինբուրգի «Ուրալի» կիսապաշտպան Արսեն Հովհաննիսյանը տեղափոխվեց Սարատովի «Սոկոլ», որը հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում: NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցեց ֆուտբոլիստի հետ:

Արսեն ինչո՞ւ հեռացար«Ուրալից»:
Հեռացա, քանի որ քիչ էի խաղաժամանակ ստանում: Դա ինձ բավական չէր: Երբ դեռ հանդես էի գալիս Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնում, ծանոթ էի «Սոկոլին», նրա մարզչին: Երբ հրավերն եղավ, մեծ սիրով ընդունեցի և եկա: Այժմ թիմի հետ եմ՝ մարզական հավաքին:

Այլ տարբերակներ ունեի՞ր:
Կային մի քանի տարբերակներ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնից:

Ի՞նչ նպատակներ է իր առջև դնում «Սոկոլն»,  այս մրցաշրջանում:
Ես դեռ չեմ կարող ասել, թե ինչ նպատակներ է դնում: Թիմն այս տարի է դուրս եկել Առաջին դիվիզիոն: Կարծում եմ՝ ձգտելու ենք հաղթել որքան հնարավոր է շատ: