Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Մերսինում Ռուսաստանի հետ համատեղ ԱԷԿ կառուցելու համաձայնագիրը։

Կառուցման համաձայնագիրը «Ռոսատոմ» եւ ՏԵՏԱՇ ընկերությունների միջեւ կնքվել էր 2010 թվականի մայիսի 12-ին՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Անկարայում գտնվելու ժամանակ։   

Այն նախատեսում է ընդհանուր առմամբ 4,8 գիգավատտ հզորությամբ 4 էներգաբլոկների կառուցում։ Թուրքական ԱԷԿ-ի արժեքը կարող է կազմել 20 մլրդ դոլար։