567 մարդ զոհվել է, մոտ 300-ն էլ անհետ կորած են համարվում Չինաստանում 2010թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած հորդառատ անձրեւների  ու սելավների հետեւանքով:

Ընդհանուր առմամբ 26 նահանգներում եւ ինքնավար մարզերում բնական աղետներից տուժել է 96 միլիոն մարդ: Գյուղատնտեսական մշակաբույսերին վնաս է հասցվել մոտ 6 մլն հեկտարի չափով, կործանվել են 570 հազար շինություններ եւ բնակելի տներ, վտանգավոր շրջաններից տարհանվել են մոտ 6,4 մլն բնակիչներ, հաղորդում է «Ֆոկուսը»:

Տնտեսական ուղիղ վնասը կազմում է 17,1 միլիարդ դոլար: