Microsoft ընկերությունը ներկայացրել է  Skype-ի նոր տարբերակ՝ iPhone-ի համար։

Նոր տարբերակն ունի համարների հավաքման բարելավված ծառայություն եւ չաթի թարմացված բաժին: 

Բացի դրանից, զգալի փոփոխությունների է ենթարկվել ծրագրի արտաքին տեսքը. Այժմ ծառայությունը արտաքինով եւ աշխատանքով նման է Windows Phone-ի եւ Android-ի համար մշակված տարբերակներին, բացառությամբ նրա, որ հարմարեցված է  iOS-ի առանձնահատկություններին, փոխանցում է «Ռոսբալտը»:

Microsoft-ում նաեւ պատմել են, որ Skype-ում  համարների հավաքման նոր ծառայությունը կատարում է կոնտակտներ որոնելու գործառույթ՝ հեռախոսահամարը  ներմուծելուն զուգահեռ, փոխանցում է S2 կայքը: