Մարսի մակերեսի ուսումնսաիրությունների արդյունքում հայտնաբերվել է հսկայական ուռուցիկ խառնարան։ Գիտնականների ուշադրությունը գրավել է խառնարանի երկարավուն ուռուցիկությունը, որի ծագումը շարժել է նրանց հետաքրքրությունը։
ՆԱՍԱ-ի գիտնականները ենթադրում են, որ նման կառուցվածքի խառնարան կարող էր առաջանալ Մարսի վրա միանգամից երկու կամ երեք երկնաքար ընկնելու արդյունքում, որոնցից մեկը հարվածից բաժանվել է երկու անհավասար մասի։
Գիտնականների կարծիքով՝ երկնաքարերը Մարսին են բախվել միաժամանակ։ Այս վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ երկնաքարի ընկնելու հետեւանքով խառնարանից դուրս հորդած նյութը մակերեսի վրա ձեւավորել է միասեռ զանգվածով շերտ։ Նյութը կարող էր տարբեր շերտերից բաղկացած լինել միայն այն պարագայում, եթե երկնաքարերը Մարսին բախվեին ժամանակային որոշակի տատանումներով։ Այս դեպքում, սակայն, դրա ապացույցները չեն հայտնաբերվել, գրում է Informing-ը։
Բացի այդ, գիտնականները վստահ են, որ երկնաքարի առանձին մասերի տրամագիծը կազմել է մի քանի հարյուր մետր, ինչն էլ ապահովել է խառնարանի հսկայական չափը։ Մասնագետները նշում են, որ Կարմիր մոլորակի մակերեսին ձեւավորված ռելիեֆը նման տեսք ունի Մարսի նոսր մթնոլորտի պատճառով։ Դա գիտնակններին օգնում է ուսումնասիրել Մարսի բնահողի կառուցվածքային առանձնահատկությունները։





























