Raspberry Pi Foundation-ը ներկայացրել է երկրորդ սերնդի համանուն համակարգիչը՝ Pi 2-ը: Այս մասին հաղորդվում է նախագծի պաշտոնական կայքում:

Նոր տարբերակը հագեցած է չորս միջուկ ունեցող 900 ՄՀց հաճախականությամբ ARM պրոցեսորով, 1ԳԲ օպերատիվ հիշողությամբ եւ արժե 35 դոլար: Ի տարբերություն նախորդ տարբերակի՝ նոր Raspberry Pi-ը ոչ միայն Linux-ի, այլեւ Windows 10-ի հետ կաշխատի:

Gazeta-ի փոխանցմամբ, Raspberry Pi-ը ուլտրաբյուջետային համակարգիչների շարք է, որի բոլոր բաղադրիչները հավաքվում են բանկային քարտի մեծությամբ կրիչի վրա: Նախապես այն ստեղծվել է ծրագրավորում ուսուցանելու համար, սակայն ներկայում Pi-ը բավական տարածված է որպես բնակարանային տարբեր սարքերի համակարգող: