Ռուսաստանը եւ Գերմանիան պատմության համատեղ դասագիրք կպատրաստեն։ Այս մասին Եկատերինբուրգում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ Դասագիրքը պատրաստ կլինի մոտակա երկու տարիների ընթացքում։ Բացի այդ, Մոսկվան եւ Բեռլինը պայմանավորվել են հաջորդ տարի կրթության եւ գիտության ռուս-գերմանական տարի անցկացնել։