Ներկայումս Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման կազմակերպիչները Ղազախստանում համաձայնեցնում են Ստեփանակերտի մասնակցության հարցը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին դիվանագիտական աղբյուրները:

Նշենք, որ համաձայն հայաստանյան դիվանագիտական աղբյուրների՝ հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվելու է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի օկուպացված տարածքների վերադրձման հարցը: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն Ալմաթայում կայանալու է հուլիսի 17-ին: