Google-ը պլանավորում է նոր հավելված ստեղծել, որը հնարավորություն կտա համացանցում տաքսիստներ կամ մասնավոր վարորդների որոնել, պատվիրել ու վճարել նրանց ծառայությունների դիմաց։
Սպասվում է, որ Google-ի նոր ծառայությունը մրցակցություն կստեղծի Uber-ին, որը նույնպես ուղեւորներին տաքսի ծառայություններ է մատակարարում։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները ։
Ըստ առկա տեղեկությունների՝ Google-ը պլանավորում է մշակել նոր տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան հավելվածի մեջ ինտեգրել ինքնակառավարվող փոխադրամիջոցը։ Այս գաղափարը կհաջողվի իրագործել 5 տարի անց, գրում է Gazeta-ն։
Ընկերությունը հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել այս տեղեկությունը։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս նախագիծը մրցակցություն կստեղծի Uber եւ Google ընկերությունների միջեւ։
Uber ընկերությունն արդեն տեղյակ է համանման ծառայություն մատակարարելու Google-ի պլանների մասին։





























