Apple ընկերությունը մտադիր է Արիզոնա նահանգում տվյալների հավաքման եւ մշակման խոշոր կենտրոն ստեղծել: Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ նախագծի արժեքը կկազմի 2 մլրդ դոլար: Նոր օբյեկտը կդառնա գլոբալ ցանցի «հրահանգային կենտրոնը», հայտնում է Gazeta-ն:
Ընկերությունում նշել են, որ կենտրոնի տարածքում վերականգնվող աղբյուրներից կապահովվի սեփական էլեկտրաէներգիան, ինչը կնվազեցնի ընդհանուր էներգահամակարգից կախվածությունը:





























