The Bank of Tokyo-Mitsubishi UFJ ճապոնական բանկում կսկսեն աշխատել մարդանման ռոբոտներ։ Այս մասին գորւմ է The Telegraph-ը։
Երեք մատ ունեցող NAO անդրոիդները, որոնք մշակվել են Aldebaran Robotics SA ֆրանսիական ընկերության կողմից, ունեն 58 սմ բարձրություն եւ կշռում են 5.4 կգ։ Նրանք պատասխանում են բանկի հաճախորդների հարցերին, կարող են զրուցել 19 լեզվով եւ ճանաչել մարդկային զգացմունքները՝ դեմքի միմիկաների վերլուծության միջոցով։
«Ես կարող եմ օգնել ձեզ փոխել արժեդրամը, դրամային փոխանցումներ կատարել արտասահման, հաշիվ բացել բանկում ու բացատրել բանկոմատի աշխատելու սկզբունքը»,- ասում է ռոբոտը, մեջբերում է Lenta-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ ռոբոտներն աշխատանքի դուրս կգան այս տարվա ապրիլին։





























