«Յանդեքս» որոնողական համակարգը գործարկել է երկգործոն նույնականացման բետա տարբերակը, որը հնարավորություն կտա օգտատերերին պաշտպանել իրենց հաշիվներն առանց երկար գաղտնաբառեր օգտագործելու։ Այս մասին ասված է ռուսական ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ «Յանդեքսում» երկգործոն նույնականացման դեպքում հնարավոր է դառնում ընդհանրապես խուսափել բրաուզերում անցաբառ ու գաղտնաբառ գրելուց, որի արդյունքում այդ տվյալները օգտատերերից գողանալը գործնականում անհնարին կդառնա։ Անձը հաստատելու համար անհրաժեշտ կլինի օգտվել սմարթֆոնից եւ iOS и Android պլատֆորմների համար նախատեսված «Յանդեքս. Բանալի» հավելվածից»,- ասված է հայտարարության մեջ, մեջբերում է Informing-ը։

Ընկերության՝ շահագործման հարցերով դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Իվանովի խոսքով՝ հաշիվ մուտք գործելու համար օգտատերը պետք է հաշվի հատուկ QR կոդը, որը գտնվում է «Յանդեքսի» գլխավոր էջում։

Սրանից բացի՝ հեղինակազորման համար կարելի է օգտագործել միանգամյա գաղտնաբառ, որը վավեր է 30 վայրկյանի ընթացքում կամ էլ օգտատիրոջ կողմից սահմանվող PIN կոդով։