Բջջային օպերատորը Մեծ Բրիտանիայի բնակչուհուց 1.200 ֆունտ սթեռլինգ է պահանջում՝ SMS հաղորդագրություն ուղարկելի «սմայլեր» ուղարկելու համար: Պաուլա Քոչրեյն անունով 48-ամյա վարսահարդարը անցյալ տարվա աշնան սկզբին բջջային կապի EE օպերատորի հետ երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքել: Դրա համաձայն, կինը պետք է ամսական 31 ֆունտ վճարեր:

Սակայն առաջին իսկ հաշիվը վճարելիս գումարը պայմանագրում նշվածից երեք անգամ ավելին է եղել, իսկ արդեն ձմռանը բջջային օպերատորին բրիտանուհու պարտքը գերազանցել է 1.000 ֆունտը:

Ըստ Informing-ի, պատճառն այն է, որ կինը հաղորդագրություններում ժպիտի նշաններ է օգտագործել, որոնցից յուրաքանչյուրն ուղարկելու համար 1 ֆունտ են գնահատել, քանի որ բջջային օպերատորն այն հավասարեցրել է MMS-ի արժեքին:

Այդ նորույթի մասին չեն իմացել ոչ միայն բրիտանուհու գործընկերները, այլեւ EE ընկերության աշխատակիցները: Խնդիրը պարզաբանելու համար ընկերության գրասենյակ այցելած կնոջը «զեղչ» են տրամադրել՝ 100 ֆունտի չափով:

Պաուլա Քոչրեյնը մտադիր է դատական հայց ներկայացնել ЕЕ-ի դեմ: