Արգենտինայի խորհրդարանն ընդունել է միասեռ ամուսնությունների թույլատվության մասին օրենքը: Սենատն ընդունել է օրինագիծը 14 ժամ տեւած բուռն քննարկումներից հետո, երեք ձայնի տարբերությամբ:

Ավելի ավղ օրինագծին իր հավանությունն էր տվել խորհրդարանի ստորին պալատը;

Արգենտինան դարձավ առաջին երկիրը Լատինական Ամերիկայում, որ նման օրենք է ընդունել: Միասեռ ամուսնությունների թույլատրության օգտին հանդես էին եկել ձախակենտրոն կառավարությունն ու նախագահ Քրիստինա Կիրշները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: