Չինաստանում ուժեղացնում են համացանցի օգտատերերի նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին ասված է չորեքշաբթի ՉԺՀ Համացանցային տեղեկությունների հարցով պետքարտուղարության հրապարկած փաստաթղթի մեջ։

Ըստ նոր կանոնների՝ բոլոր օգտատերերը պարտավոր են միկրոբլոգերում, Messenger ծառայություններում եւ ֆորումներում նոր հաշիվ բացել իրենց իրական անուններով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, չի թույլատրվում համացանցում այնպիսի տեղեկություն զետեղել, որն արգելված է  Չինաստանի օրենսդրությամբ, սասանում է ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը, արատավորում է պետական իշխանությունը։ Հատկապես կխստացվի հսկողությունը այն օգտատերերի նկատմամբ, ովքեր տարածում են կեղծ տեղեկություններ, պոռնոգրաֆիա, ծայրահեղականության եւ աղանդավորական կոչեր են անում։

Օրենքը ուժի մեջ է մտնում 2015թ. մարտի 1-ից։