Sony-ն հայտարարել է բջջային հեռախոսների արտադրության ստորաբաժանումում եւս 1,1 հազար աշխատատեղ կրճատելու մասին, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ ընկերությունն արդեն հայտարարել էր այդ ստորաբաժանումում հազար աշխատատեղ կրճատելու մասին: Sony-ի ֆինանսական տնօրեն Կենիչիրո Յոսիդան պարզաբանել է, որ ընդհանուր առմամբ, ստորաբաժանման վերակազմավորման արդյունքում կազատվեն 2,1 հազար աշխատակիցներ, հաղորդում է Gazeta-ն:
Այդուհանդերձ, Sony-ն նվազեցրել է ընթացիկ տարում կորուստների կանխատեսումը ավելի քան 25 տոկոսով՝ հասցնելով 1,4 մլրդ դոլարի:





























