Apple ընկերությունը պատրաստվում է 2 մլրդ դոլար ծախսել` բարձր տեխնոլոգիական տվյալների նոր կենտրոն ստեղծելու համար: Սա ընկերության պատմության մեջ խոշորագույն ներդրումն է լինելու:

Այդ գումարի շնորհիվ iPhone եւ iPad արտադրող ընկերությունն Արիզոնայի ապակու գործարանը կվերագործարկի որպես աշխարհի ամենաառաջատար տվյալների կենտրոն: Apple-ի ներկայացուցիչների խոսքով, այս ներդրումն աշխարհում խոշորագույնն է, որ ընկերությունը երբեւէ կատարել է: Ներդրումները կատարվելու են 10 տարվա ընթացքում, իսկ կենտրոնն աշխատելու է 30 տարի: Այն պատախանատու է լինելու Apple-ի բոլոր ծառայությունների տվյալների փոխանակման համար՝ ներառյալ iTunes-ը, iCloud-ը եւ Siri-ն:

Vesti-ի փոխանցմամբ, տվյալների կենտրոնում ավելի քան 650 աշխատակից է լինելու: Ընդ որում, ի տարբերություն տվյալների այլ կենտրոնի, Apple-ի այս նախագիծն աշխարհում ամենից էկոլոգիականն է լինելու. գրեթե ամբողջ էներգիան այն ստանալու է արեւային մարտկոցների համակարգից: