Instagram անվճար հավելվածը փոփոխություններ է մտցրել, հավելվածը լրամշակվել է մինչեւ 6.5.0. տարբերակի, ինչի շնորհիվ տեսանյութերի վերարտադրումն ավտոմատ է դարձել։ Այժմ օգտատիրոջ լրաժապավենում հոլովակները ցուցադրվելու են առանց ավելորդ գործողությունների, այլ ոչ նախկինի պես, երբ սեղմում էին տեսագրության վրա։

Բացի այդ, սոցցանցը կրկնել է Vine բջջային հավելվածի նորամուծությունը, տեսանյութը կրկնվող դարձնելով, հաղորդում է Informing-ը։

Ըստ մասնագետների, նոր գործառույթն արվել է առաջին հերթին գործընկերների հարմարության համար, որոնք իրենց գավազդը սոցցանցում են տեղադրում։ Այժմ նրանց հոլովակներն անընդհատ վերատրադրվելու են։ Նորամուծությունը կարող է անհարմարություններ առաջացնել, անգամ զայրացնել օգտատերերին։