Իրանի հարավ-արեւմուտքում գտնվող Զահեդան քաղաքի մզկիթի դիմաց ահաբեկչություն է իրականացվել։

Որոշ տվյալներով, զոհերի թիվն աճում է, քանի որ վիրավորներից շատերի վիճակը շարունակում է ծանր մնալ։ Վերջի տվյալներով զոհվել է 20 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ։

Իշխանությունները կատարվածն արդեն իսկ ահաբեկչություն են որակել։ Հայտնի է, որ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը։

Առաջին պայթյունը որոտացել է երեկոյան նամազի ավարտից, երկրորդը՝ շտապօգնության մեքենաների ժամանելուց հետո։

Ահաբեկչության պատասխանատվությունն  իր վրա  է վերցրել սուննիների «Ջունդալլահ» («Ալլահի մարտիկներ») խմբավորումը, որը իրանական աղբյուրների տեղեկություններով սերտ կապերի մեջ է «Ալ Քաիդայի» հետ։