Բրիտանական British Petrolium ընկերությունը հայտնել է, որ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում Մեքսիկական ծոցում նավթը դուրս չհորդի 75 տոննայանոց գմբեթի տակից, նշանակում է, որ արտահոսքն ընդմիշտ դադարեցվել է:
Ընկերությունում ընդգծել են, որ ներկայումս Մեքսիկական ծոց նավթի արտահոսքը դադարեցվել է ժամանակավորապես:
Նշենք, որ ընկերության կողմից ուրախալի լուրը հաղորդելուց հետո կոնցեռնի բաժնետոմսերի գինը աճել է միանգամից 9 տոկոսով: Ընդհանուր առմամբ, անցած ամիսներին BP-ի շուկայական արժեքն ընկել էր 75 միլիարդ դոլարով: Ընկերության տվյալներով Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի դեմ պայքարն արդեն արժեցել է 3,5 միլիոն դոլար:




























