Կրքոտ հայ տղան գնացքում ռումբ լինելու պատրվակով որոշել է կանգնեցնել գնացքը, որպեսզի թույլ չտա մեկնել իր սիրած աղջկան։

Անհայտ տղամարդուց Մոսկվա-Կարագանդա գնացքում ռումբի առկայության մասին հաղորդագրություն  ստանալուց հետո որոշում է ընդունվել կանգնեցնել դրա ընթացքը։

Պարզվել է, որ համարը, որից զանգել է տղան, պատկանում է գնացքի ուղեւորուհիներից մեկին։ Սակայն հեռախոսը գտնվեիս է եղել Ուֆայում։ Հատուկ ծառայության աշխատակիցները միաժամանակ ձերբակալել են եւ զանգողին, եւ համարի տիրոջը։ Պարզվել է՝ նրանք սիրահարված զույգ են։

Աղջիկը ցանկացել է հարազատներին տեսակցելու համար մեկնել Ուֆայից, իսկ կրքոտ հայ տղան չի ցանկացել նրան թողնել։ Բաժանումից հետո տղան հարբել է եւ հայտարարել ռումբի մասին։ Այդ կերպ նա փորձել է վերադարձնել իր սիրելիին։

Այժմ որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։