Ուզբեկստանի մի քաղաքացի վերջ է տվել իր կյանքին Պետերբուրգում, նախնական տվյալներով, աշխատանքի մերժում ստանալուց հետո:

Ներգաղթյալը նետվել է 8-րդ հարկից: Քննիչների տվյալներով, նրա դին հայտնաբերվել է Տուրիստական փողոցում կառուցվող տներից մեկում:

Նախնական վարկածով, ինքնասպանության պատճառը կառույցի ղեկավարության կողմից աշխատանք տալու մերժումն էր: Ներկայումս փաստի առիթով ստուգումներ են անցկացվում, հաղորդում է «Ֆոնտանկան»: