«Սելիգեր-2010»-ի կենտրոնական լողափում մի քանի տասնյակ մոմեր են վառված, չեղյալ են հայտարարված բոլոր զվարճանքները, իջեցված են դրոշները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիտալի Սպեսիվիխը խեղդվել էր նախօրեին՝ հուլիսի 15-ին։ Ականատեսների վկայությամբ Վիտալին խեղդվել է լողալու պահին։ Չնայած ձեռնարված միջոցառումներին՝ երիտասարդին հնարավոր չի եղել փրկել։
«Սելիգեր-2010» երիտասարդական կրթական ֆորումի մասնակցում էր 20 հազար մարդ ՌԴ տարբեր մարզերից։




























