Չինաստանում մարտի 1-ից կարգելեն սոցիալական կայքերում «Պուտին», «Օբամա» եւ այլ պաշտոնական անձանց անուններով կեղծ հաշիվներ բացելը։
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս միջոցները ձեռնարկվում են երկրի «կիբերտարածության մաքրության պահպանման նպատակով»։
«Չինաստանում օգտատերերի քանակը հսկայական է։ Ոմանք հանդես են գալիս լրատվամիջոցների անվան տակ եւ դրա միջոցով կեղծ տեղեկություններ տարածում։ Ոմանք օգտագործում են այլ մարդկանց անունները՝ խախտելով կոնկրետ մարդու իրավունքները, օգտագործում են նաեւ հայտնի մարդկանց անունները, այդ թվում՝ պետության նախագահների, եւ «Օբամա» կամ «Պուտին» կեղծանուններով ապատեղեկատվություն տարածքում»,- ասված է Չինաստանի կիբերտարածության վերահսկողության վարչության պաշտոնական էջում։
Նոր օրենքը նաեւ արգելում է «պետական անվտանգությանը վնաս հասցնող» եւ երկրի Սահմանադրությունը խախտող ցանկացած տեղեկության տարածում։





























