Բունդեսլիգայի երկրորդ մրցաշրջանը սկսվել է: Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է միավորներ կորցնել և մնալ մրցաշարային աղյուսակի վերջին տեղում: NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցեց ռուսական «НТВ  Плюс» հեռուստաընկերության մեկնաբան, գերմանական ֆուտբոլի մանսագետ Կիրիլ Դմենտևի հետ` Դորտմունդի ներկայիս խնդիրների և Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին:

Ինչի՞ հետ եք կապում «Բորուսիայի» այս անկումը:

Այս հարցի պատասխանը չունեն անգամ հենց Դորտմունդում: Բոլորը միայն ենթադրում են, բայց  չեն կարողանում գտնել պատասխանը: Կարելի է բացատրել, թե ինչու է թիմը խաղում ավելի վատ, քան մի քանի տարի առաջ, բայց չի կարելի բացատրել այն, թե ինչու են նրանք եզրափակում մրցաշարային աղյուսակը: Անկնհայտ է, որ թիմը հոգաբանորեն ինչ – որ պահի չդիմացավ: Խաղով հասկանալի է, որ «Բորուսիան» ամեն տարի կորցնում էր իր լավագույն ֆուտբոլիստներին և ժամանակի ընթացքում թիմի խաղից անհետացավ ավտոմատիզմը: Այժմ Կլոպին պետք է նորից ստեղծի թիմի խաղը: Դա չի նշանակում, որ պետք է լրիվ զրոյից սկսել, բայց շտկումներ միանշանակ պետք են: Թիմի սելեկցիոն աշխատանքները նույնպես բավականին անհաջող են վերջերս: Անցյալ  ամառ ձեռք բերեցին Իմոբիլեին, Ռամոսին ու Գիներին: Նրանցից ավելին էին սպասում առաջին մրցաշրջանում: Նախորդ տարի թիմը կորցրեց Գյոթցեին: Կագավան ու Շահին այն նույն խաղացողները չեն, ինչ մինչ Դորտմուդից հեռանալը: Այս ամենը միասին բերեցին թիմի ճգնաժամին:

Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է թիմը պատրաստվել երկրոդ մրցաշրջանին:

Տեսնենք, թե հետո ինչ կլինի: Առաջին խաղում «Բայերի» դեմ «Բորուսիան» ցույց տվեց բնավորություն, բայց խաղ քիչ տեսանք: Մրցակիցը լուրջ էր, իսկ ահա երեկ «Աուսբորգի» դեմ, տեսաք ինչ եղավ…

Ի՞նչն է պակասում թիմում: Ո՞րն է թույլ օղակը:

Թիմի կազմը, կարծես թե բավականին լավն է, բայց ոչ բոլոր ֆուտբոլիստներն են ցույց տալիս իրենց լավագույն խաղը: Առաջին հերթին կորել է հավատը սեփական ուժերի նկատմամաբ: Լևանդովսկուն փոխարինել դեռևս շատ դժվար է: Նա ոչ միայն շատ գոլեր էր խփում, այլ նաև մասնակցում էր  թիմային խաղի կառուցմանը: Կարևոր խաղերում նա հաճախ առաջնային դերում էր: Ռոյսն առաջին խաղակեսում շատ քիչ խաղաց, նույնը` Հումելսը: Թիմը չուներ առաջնորդ:

Ինչո՞ւ առաջին մրցաշրջանում Մխիթարյանի խաղն այդքան էլ չստացվեց:

Առաջին մրցաշրջանում նա դեռ ունենում էր լավ խաղեր, իսկ այս տարի դեռևս գոլ չի խփել: Այ նա, հաստատ կախված է թիմի խաղից: Եթե նրա մոտ ստացվում է նա և´ օգտակար, և´ շատ վառ ֆուտբոլիստ է: Իսկ խաղալ «չեմ կարողի» վրայով նրա մոտ չի ստացվում: Հարցեր են առաջանում նաև նրա բնավորության հետ կապված:

Այս ձմեռ շատ էին խոսում, որ հնարավոր է նա փոխի թիմը: Ի՞նչ եք կարծում, ո՞րը նրա համար ավելի լավ կլիներնա՞լը, թե՞ մնալը:

Դժվար է ասել: Վստահ չեմ, որ նա շատ առաջարկներ ուներ: Խոսում էին «Յուվենթուսի» մասին, բայց ես կասկածներ ունեմ, որ նա այնտեղ իրեն կարող է դրսևորել: Նա պետք է մնա Դորտմունդում և կատարելագործվի  իր խաղի մեջ:

Արդյո՞ք Նա Գերմանիայի առաջնության մակարդակի ֆուտբոլիստ է, թե՞ նրա խաղաոճն ավելի կսազեր այլ առաջնությունում:

Լավագույն խաղերում նա իհարկե լիովին համապատասպանում է: Նա ունի արագություն, տեխնիկա և ճկունություն, բայց  չի կարողանում իր լավագույն որակները ցուցադրել կարևոր պահերին: Նաև պահերի իրագործման վրա պետք է աշխատել: «Շախտյորում» նա շատ գոլեր էր խփում, «Բորուսիայում» դեռ չի ստացվում: Օրինակ այն չարաբաստիկ վրիպումը «Ռեալի» դեմ խաղում: Եթե նա խփեր այդ գոլը Չեմպիոնների լիգայի հաղթողը  այլ  կլիներ: Եվ ինքը` Մխիթարյանն իրեն այլ կերպ կզգար:

Երկու տարի առաջ, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկան գերմանական երկու թիմեր, բոլորը խոսում էին,թե եկել է գերմանական ֆուտբոլի գերիշխելու  ժամանակը: Կարծում եք՝ շտապեցի՞ն եզրակացություններ անելով:

Գերմանիայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն, այսպիսով գերմանական ֆուտբոլի գերիշխելու ժամանակն իրոք եկել է: Իսկ Չեմպիոնների լիգայում իսկապես ուժեղ թիմերը շատ են: Այստեղ տոտալ դոմինացիա անհանար է: Բայց, այնուամենայնիվ, երկու տարի անընդմեջ չորս գերմանական թիմեր դուրս են գալիս Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ փուլ: Դա մեծ հաջողություն է: